-
25.09.2015|
00:02
Տե՛ր Աստված մեր, հզոր և ողորմած, Դու, որ անսահման սիրովդ մեզ ստեղծեցիր հողից Քո պատկերի համաձայն ու բարի պարգևներովդ հոգում ես մեր ամենօրյա կարիքները, լի սրտով շնորհակալություն ենք hայտնում Քեզ ամեն ինչի համար, որ պարգևեցիր մեզ մեր ծննդյան օրվանից մինչև այսօր։
-
11.09.2015|
00:01
Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը:
-
08.09.2015|
00:02
Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցոյ յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն։
-
31.07.2015|
00:15
Փա՜ռք Քեզ, Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
-
28.07.2015|
00:38
Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ:
-
24.07.2015|
00:02
Մեր ձեռքերի գործերն ուղղիր ու հաջողիր, Տե՛ր:
-
21.07.2015|
00:03
Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
-
10.07.2015|
00:02
Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց իմ սրտի աչքերն ու ականջները, որպեսզի լսեմ Քո կամքը: Հավատում եմ, Տե՛ր, որ կլուսավորես իմ սիրտը, որովհետև Դու ողորմած Աստված ես:
-
07.07.2015|
00:07
Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:
-
03.07.2015|
00:03
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգևներն ես տալիս բոլորին: